Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները Սէֆիլյանի կալանքը փոխելու անձնական երաշխավորությամբ են հանդես եկել

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները Սէֆիլյանի կալանքը փոխելու անձնական երաշխավորությամբ են հանդես եկել
11.06.2018 | 16:04

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության 12 պատգամավորները «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի խափանման միջոց կալանքը փոխելու անձնական երաշխավորությամբ են հանդես եկել` Ֆեյսբուքում գրել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Երաշխավորության մեջ ասված է. «Սույնով երաշխավորում ենք, որ քրեական գործով մեղադրյալ Ժիրայր Սէֆիլյանը գտնվելով ազատության մեջ կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի դատավարական պարտականությունները կատարելուց՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց։ Ժիրայր Սէֆիլյանի որպես խափանման միջոց կիրառված կալանքը սույն երաշխավորության հիմքով փոխելու կամ փոխարինելու պարագայում ստանձնում ենք դրանից բխող պարտավորությունները»։ Առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ ապացուցված է համարել, որ Ժիրայր Սէֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:


Շարունակվում է Սէֆիլյանի վերաքննիչ բողոքի քննությունը: 10 տարի 5 ամսվա ազատազրկման դատապարտված Սեֆիլյանը վերաքննիչ ատյանում պահանջում է արդարացում։

Դիտվել է՝ 1752

Մեկնաբանություններ